&color1ՄԵՐ ՄԱՍԻՆ
Սիրելի բարեկամներ,
Ողջունում եմ Ձեզ “Պորտֆոլիո Էնթերփրայզ” ՍՊԸ պաշտոնական կայքէջում:
Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն ընտրանի: Մեր կարգախոսն է` Բոլոր ծառայությունները մեկ պորտֆելում:
Մեր կայքէջի զբոսաշրջային բաժինն առաջարկում է յուրահատուկ տուրիստական ողևորությունների փաթեթներ` ինչպես Հայաստանում, այնպես ել` արտերկրում: Մեր մասնագետները կամրագրեն Ձեզ համար հյուրանոց կամ կգտնեն հարմարավետ կահավորված բնակարաններ, կկազմակերպեն անմոռանալի ուղևորություններ Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս:
Միջոցառումներ բաժինը առաջարկում է Ձեզ համաժողովների կամ սեմինարների ինչպես նաև այլ միջոցառումների` հոբելյանի, մկրտության արարողության կամ հարսանյաց հանդեսի կազմակերպում: Միջոցառումների կազմակերպման ընթացքում կիրառվում է ստեղծագործական մոտեցում և մենք պատրաստ ենք կյանքի կոչել Ձեր, առաջին հայացքից, անիրականանալի ցանկությունները:
Ծառայություններ բաժինը կօգնի Ձեզ գտնել դայակ կամ դաստիարակչուհի Ձեր երեխաների համար, կամ` աշխատասեր և պարտաճանաչ անձնավորություն Ձեր բնակարանի, գրասենյակի կամ խանութի մեկանգամյա կամ պարբերական մաքրման աշխատանքների համար:
Մենք առաջարկում ենք միջազգային ստանդարտների բարձրորակ ծառայություններ, մանրամասների նկատմամբ բծախնդիր մոտեցում` հանդարտ և բարեկամական աշխատանքային մթնոլորտում:
Մեր աշխատանքում արժևորում ենք պատվիրատուի ցանկությունները, նրա հետ մշտական խորհրդակցությունները, ճշգրիտ հաշվարկը, ծախսերի նվազեցմանն ուղղված ջանքերը և պարտավորությունների ժամանակին կատարումը:
Համագործակցությունը մեզ հետ արդյունավետ է, ստեղծագործ և հաճելի: Հանձնեք մեզ Զեր հոգսերը` ծրագրումից մինչև իրագործում: Օգտվե’ք մեր ծառայություններից և խնայեք Ձեր գումարներն ու ժամանակը:
Նարինե Հովհաննիսյան
Գլխավոր տնօրեն
Սիրելի բարեկամներ,Ողջունում եմ Ձեզ “Պորտֆոլիո Էնթերփրայզ” ՍՊԸ պաշտոնական կայքէջում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ
Ազնավուրը՝ Արցախում
Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին երգիչն արժանացել է հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակների համար։ Աշխարհահռչակ շանսոնիեն մասնակցել է իր անունով կոչված մշակույթի կենտրոնի բացման արարողությանը, այցելել է Գանձասար: Շարլ Ազնավուրը նշել է, որ միշտ ցանկացել է լինել Ղարաբաղում եւ հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի։ Ազնավուրի հետ ԼՂՀ էր մեկնել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
կարդացեք շարունակությունը