ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Մենք կապահովենք զբոսաշրջիկային կամ գործնական այցելությամբ Հայաստան ժամանող անհատների եւ խմբերի հյուրընկալումը: Օգտվելով մայրաքաղաքի եւ շրջանների լավագույն հյուրանոցներում մեր ընկերության ունեցած զեղչերից` դուք կխնայեք զգալի միջոցներ: Մեր տրամադրության տակ են գտնվում բնակարաններ, տրանսպորտային միջոցներ (ավտոբուս, minibus, մեքենաներ, վարորդներ, ուղեկցողներ եւ թարգմանիչներ:
Մենք տրամադրում ենք բյուջեին համապատասխան բարձրակարգ կեցություն անհատական տուրիստների եւ խմբերի համար: Կարճաժամկետ վարձակալության համար տրամադրվող բնակարանները լիովին կահավորված են և ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեզ portfolio@portfolio.am էլ. հասցեով:
Մենք կապահովենք զբոսաշրջիկային կամ գործնական այցելությամբ Հայաստան ժամանող անհատների եւ խմբերի հյուրընկալումը: Օգտվելով մայրաքաղաքի եւ շրջանների լավագույն հյուրանոցներում մեր ընկերության ունեցած զեղչերից` դուք կխնայեք զգալի միջոցներ: Մեր տրամադրության տակ են գտնվում բնակարաններ, տրանսպորտային միջոցներ (ավտոբուս, minibus, մեքենաներ, վարորդներ, ուղեկցողներ եւ թարգմանիչներ:Մենք տրամադրում ենք բյուջեին համապատասխան բարձրակարգ կեցություն անհատական տուրիստների եւ խմբերի համար: Կարճաժամկետ վարձակալության համար տրամադրվող բնակարանները լիովին կահավորված են և ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեզ portfolio@portfolio.am էլ. հասցեով:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ
Ազնավուրը՝ Արցախում
Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին երգիչն արժանացել է հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակների համար։ Աշխարհահռչակ շանսոնիեն մասնակցել է իր անունով կոչված մշակույթի կենտրոնի բացման արարողությանը, այցելել է Գանձասար: Շարլ Ազնավուրը նշել է, որ միշտ ցանկացել է լինել Ղարաբաղում եւ հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի։ Ազնավուրի հետ ԼՂՀ էր մեկնել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
կարդացեք շարունակությունը